Երևանում 26-ամյա երիտասարդը ցած է նետվել շենքի երրորդ հարկից և մահացել

14:32 • 25.05.17

Երևանում երիտասարդն ինքնասպանություն է գործել: Tert.am-ի հետ զրույցում Ոստիկանության լրատվական ծառայության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանն ասաց, որ ոստիկանությունը նման ահազանգ ստացել է շտապօգնության ենթակայանից:

«Մայիսի 25-ին՝ ժամը 12:05-ին շտապօգնության ենթակայանից ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ կանչով մեկնած խումբը Երևանի  Սոսեի 6 հասցեում հայտնաբերել է երիտասարդ տղայի դի»,-ասաց Ջանոյանը:

Ջանոյանը հայտնեց, որ երիտասարդի ինքնությունը պարզվել է. «Նա 1991 թվականին ծնված Տ.Խ.-ն է, ով Սոսեի փողոցի թիվ 6 շենքի 3-րդ հարկի շքամուտքից ինքնասպանություն գործելու նպատակով ցած է նետվել»:

Ոստիկանությունից հայտնեցին, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է քննություն: