Վաչե Գաբրիելյանը նշանակվել է Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար

21:13 • 25.05.17

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով՝  Վաչե Գաբրիելյանը նշանակվել է միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար:

«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ.

Վաչե ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար»,-ասված է Սերժ Սարգսյանի ստորագրած հրամանագրում: