Air Berlin-ի ուղևորներն անցք են հայտնաբերել ինքնաթիռի ֆյուզելյաժում (լուսանկար)

11:29 • 25.05.17

Air Berlin ավիաընկերության ուղևորները, որոնք պատրաստվում էին Դյուսելդորֆից Շտուտգարտ մեկնել, ինքնաթիռ նստելուց առաջ ֆյուզելյաժում անցք են հայտնաբերել, գրում է Die Welt-ը:


Նշվում է, որ մայիսի 21-ին չվերթը պետք է իրականացներ իտալական Mistral Air ընկերության ATR 72-500 ինքնաթիռը:


Անցքի մասին տեղեկացվել է անձնակազմը, որը վստահեցրել է, թե անհանգստանալու առիթ չկա և սկսել է պատրաստվել թռիչքի:


Միայն երբ երկու մարդ ցանկացել է դուրս գալ ինքնաթիռից, անցքն ուսումնասիրելու է գնացել օդաչուն և չեղարկել է թռիչքը: