Լիբանանահայ ջութակահար Արա Մալիքյանն արժանացել է Բուենոս Այրեսի պատվավոր հյուրի կոչմանը
Բուենոս Այրեսի օրենսդիր մարմինը լիբանանահայ ջութակահար Արա Մալիքյանին պատվավոր հյուրի կոչում է շնորհել: Միջոցառումը տեղի է ունեցել Օրենդիր մարմնի պալատում:
Ինչպես հայտնում է Prensa Armenia-ն, ջութակահարը հունիսի 15-ին նախատեսում է համերգով հանդես գալ Բուենոս Այրեսի Gran Rex թատրոնում: Համերգը կանցկացվի օրենսդիրներ Դանիել Պրեստիի և Մերսեդես դե լաս Կասասի նախաձեռնությամբ:
Արա Մալիքյանը պատմել է իր պատմությունն ու նշել, որ հայրը ողջ կյանքում նվագել է Աստոր Պիացոլայի տանգոն` առանց անգամ իմանալու թե որտեղ է գտնվում Արգենտինան: Երաժշտի խոսքով` երբ նրան հարցնում էին իր ծագման մասին, ասում էր. «Ես մի քիչ լիբանանցի եմ, մի քիչ հայ, մի քիչ իսպանացի և մի քիչ արգենտինացի»:
Արա Մալիքյանը, ով ներկայում բնակվում է Իսպանիայում, վերջին ամիսներին համերգային շրջագայություն է իրականացնում Լատինական Ամերիկայի երկրներում: Ելույթներով նա հանդես է եկել ավելի քան 40 երկրում:
Հիշեցնենք, որ ապրիլին Մեքսիկայում կատարած շրջագայության ժամանակ ներկայացրել էր իր ջութակի օգնությամբ Ցեղասպանությունից փրկված պապի պատմությունը:










