Բրազիլիայում մոտ 50 մարդ է տուժել ցուցարարների և ոստիկանների միջև բախման հետևանքով (լուսանկարներ)
Բրազիլիայի մայրաքաղաքում չորեքշաբթի զանգվածային ցույցերի հետևանքով 49 մարդ վնասվածք է ստացել, ևս 7-ը ձերբակալվել է, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով տեղական լրատվամիջոցները:
Բրազիլիայում տեղի են ունեցել նախագահ Միշել Թեմերի ընդդիմադիրների զանգվածային ցույցերը, նրանք պահանջել են նախագահի հրաժարականը և նախագահի արտահերթ ընտրությունների անցկացում: Տարբեր գնահատականներով՝ դրանց մասնակցել է 100-150 հազար մարդ, սակայն իշխանությունները նշում են 35 հազար թիվը:
Նշվում է, որ վնասվել է 7 նախարարության շենք, որոնցից մի քանիսը ցուցարարները հրդեհել և կողոպտել են:
Նախագահ Թեմերը հրահանգել է զինվորականներին իրավիճակը հսկողության տակ առնել, որոնք հսկելու են գերատեսչությունների շենքերը մինչև մայիսի 31-ը:










