Բրազիլիայի նախագահի դեմ պայքարողներն արդեն երեք նախարարության շենք են այրել մայրաքաղաքում

02:46 • 25.05.17

Բրազիլիայի մայրաքաղաքում ցուցարարները հրկիզել են արդեն թվով երրորդ նախարարության՝ այս անգամ Ֆինանսների նախարարության շենքը, հայտնում է Ռոյթերզ լրատվական գործակալությունը:

 

Դրանից առաջ հայտնել էին Գյուղատնտեսության և մշակույթի նախարարությունների շենքերի հրկիզման մասին, որից հետո երկրի իշխանությունը որոշել էր անմիջապես տարհանել բոլոր նախարարությունների աշխատակիցներին։

Ցուցարարները պահանջում են նախագահ Միշել Թեմերի հրաժարականն ու արտահերթ ընտրությունների անցկացում։