Դավթաշենի կամրջից ընկած երեխան 13-ամյա տղա է, որն ընկերոջ հետ խաղալիս է եղել. նոր մանրամասներ (լուսանկարներ)

19:30 • 25.05.17

19:50 

Ականատեսների վկայությամբ՝ ընկնողը 13-ամյա տղա է, որն ընկերոջ հետ անցնելիս է եղել կամրջով, որտեղ խաղացել են, ինչի ընթացքում երեխան ընկել է: Դեպքի վայրում է նաև երեխայի ընկերը, ով մանրամասներ է պատմում դեպքից:

_________

Քիչ առաջ Երևանի Դավթաշենի կամրջից երեխա է ընկել և մահացել: Tert.am-ի թղթակցի փոխանցմամբ ականատեսները հայտնում են, որ երեխան ընկել է կամրջի վերին հատվածից:

Դեպքի վայր են ժամանել ԱԻՆ փրկարար ծառայության աշխատակիցները: Դեպքի վայրում են նաև դեպքում ծառայություն իրականացնող ոստիկանության ծառայողները:

5 րոպե առաջ դեպքի վայր են ժամանել շտապօգնության երկու բրիգադ:

Այս պահի դրությամբ երեխայի ինքնությունը, ընկնելու հանգամանքներն ու այլ մանրամասներ հայտնի չեն:

Տեղում աշխատող իրավապահներն ասում են, որ լրացուցիչ տեղեկություն կհայտնեն ավելի ուշ:

Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից Tert.am-ին հայտնեցին, որ ահազանգ են ստացել, որ Դավթաշենի կամրջից երեխա է ընկել: Դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբը: Հանգամանքները պարզվում են: