Ջակարտայում պայթյունների հետևանքով 3 ոստիկան է զոհվել, ևս 15-ը վիրավորվել
Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայում պայթյունների հետևանքով զոհվել է 3 ոստիկան։ Բացի այդ, ոստիկանների հետ միասին զոհվել են նաև մահապարտ ահաբեկիչները, հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը:
Ջակարտայում հինգ րոպե տարբերությամբ 2 պայթյուն էր որոտացել ավտոբուսի կանգառի մոտ։ Ոստիկանությունը ենթադրում էր, թե պայթել է մեկ մահապարտ ահաբեկիչ, սակայն քիչ հետո պարզվել է, որ նրանք երկուսն են եղել։
Պայթյունների հետևանքով տասից ավել մարդ է վիրավորվել, այդ թվում ևս հինգ ոստիկան։










