ԱՄՆ նախկին պետքարտուղար Ջոն Քերին խորհուրդ է տվել ամերիկացի ուսանողներին ռուսերեն սովորել

04:07 • 25.05.17

ԱՄՆ նախկին պետքարտուղար Ջոն Քերին խորհուրդ է տվել ամերիկացի ուսանողներին ռուսերեն սովորել՝ իրենց երկրի իշխանության վրա ավելի մեծ ազդեցություն ունենալու նպատակով:


Ինչպես հայտնում է Politico պարբերականը, Քերին այդ թեմայով անգամ հատուկ ելույթ է ունենալու շուտով Հարվարդի համալսարանի ուսանողների առջև:


«Ինձ հաճախ են հարցնում, թե որն է իշխանության վրա իրական ազդեցություն ունենալու գաղտնիքը» , - խոստովանել է Քերրին, - «Առաջ ես կասեի, որ պետք է Հարվարդն ավարտել և պետական գործի անցնել, բայց ներկայիս կառավարության համատեքստում միանշանակ պետք է ռուսերեն սովորել»:


Հիշեցնենք, որ Ջոն Քերրին ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնն է զբաղեցրել երկրի նախկին նախագահ Բարաք Օբամայի օրոք: