Լանա Դել Ռեյը հայտնել է նոր ալբոմի թողարկման ամսաթիվը

21:47 • 25.05.17

Ամերիկացի երգչուհի Լանա Դել Ռեյը հայտնել է իր նոր ալբոմի թողարկման ամսաթիվը: ՆաTwitter-ում գրել է , որ ձայնասկավառակը լույս կտեսնի հուլիսի 21-ին:

Fact-ի հաղորդմամբ՝ երգչուհու հինգերորդ ստուդիական ալբոմը կոչվում է Lust For Life: Ձայնասկավառակում ներառվել են ավելի վաղ հրապարակված Love, Cherry և Coachella – Woodstock In My Mind երգերը:

Նշվում է, որ ալբոմի ձայնագրությանը մասնակցել է կանադացի երգիչ The Weeknd-ը և Fleetwood Mac խմբի երգչուհի Սթիվի Նիքսը:

 

Լանա Դել Ռեյը հայտնել է նոր ալբոմի թողարկման ամսաթիվը