Մանչեստերի ահաբեկչության կապակցությամբ կին է ձերբակալվել

03:31 • 25.05.17

Մանչեստերում մայիսի 22-ին տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ կին է ձերբակալվել, ընդհանուր ձերբակալվածների թիվը հասել է յոթի։


Նրանց թվում են ահաբեկչության մեջ կասկածվող Սալման Աբեդինի հայրն ու երկու եղբայրները։ Հիշեցնենք, որ Սալմանի հայրն ու փոքր եղբայրը ձերբակալվել են Լիբիայում, իսկ ավագ եղբայրը՝ Մեծ Բրիտանիայի Չեռլթոն քաղաքում։

Իսկ կինը ձերբակալվել է Մանչեստերի հյուսիսում տեղի ունեցող ոստիկանական ռեյդի ընթացքում: