Եկեք կանգնենք հանուն Մանչեսթերի. Սելին Դիոնի հուզիչ արարքը` Մանչեսթերի զոհերի հիշատակին (տեսանյութ)

01:18 • 25.05.17

Լաս Վեգասի «Կոլիզեում» համերգասրահում իր համերգի մեկնարկից առաջ հուզված Սելին Դիոնը հանդիսականին խնդրել է հարգանքի տուրք մատուցել Մանչեսթերի ահաբեկչության ժամանակ զոհվածների հիշատակին:

«Կանգնեք բոլորդ, խնդրում եմ, բարձրացրեք ձեր ձեռքերը և միացրեք ձեր հետևում կանգնած մարդկանց ձեռքերին: Եկեք կանգնենք հանուն Մանչեսթերի և մեր աջակցությունը հայտնենք», - CBS News-ի փոխանցմամբ` համերգից առաջ ասել է կանադացի երգչուհին:

Հանդիսականները մեկ մարդու պես հետևել են երգչուհու հրահանգներին և իրենց հարգանքի տուրքը մատուցել «Մանչեսթեր Արենա» մարզահամերգային համալիրում տեղի ունեցած պայթյունի 22 զոհին:

Հիշեցնենք, որ ահաբեկչությունը տեղի էր ունեցել մայիսի 22-ին` Արիանա Գրանդեի համերգի ժամանակ:


Եկեք կանգնենք հանուն Մանչեսթերի. Սելին Դիոնի հուզիչ արարքը` Մանչեսթերի զոհերի հիշատակին (տեսանյութ)