Մանչեսթերի ահաբեկիչը մինչ ահաբեկչությունը հայտնվել է սուպերմարկետի տեսահսկման խցիկներում. Sky News (լուսանկարներ)

10:04 • 25.05.17

Սալման Աբեդին, որը կասկածվում է «Մանչեսթեր Արենա» մարզահամերգային դահլիճում ահաբեկչության իրականացման համար, հայտնվել է Arndale առևտրի կենտրոնի տեսահսկման խցիկներում: Այնտեղ ենթադրյալ ահաբեկիչը կարող էր պայթուցիկի համար ուսապարկ գնել, հայտնում է Sky News-ը:


Տեսախցիկներից ստացված երկու լուսանկարում պատկերված է սև հագուստով երիտասարդ, որի ուսերին սև ուսապարկ կա: Լուսանկարներից մեկում երևում է, որ ուսապարկից դեռ պոկված չէ գնապիտակը:


Ավելի վաղ հաղորդվել է, որ անգլիական Մանչեսթեր քաղաքում 22 մարդու մահվան պատճառ դարձած տղամարդը ծագումով Լիբիայից Սալման Ռամադան Աբեդին է:


Հիշեցնենք, որ մայիսի 22-ի երեկոյան «Մանչեսթեր Արենա» համալիրում, որտեղ անցնում էր ամերիկացի երգչուհի Արիանա Գրանդեի համերգը, խոշոր ահաբեկչություն է տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել է 22, վիրավորվել 59 մարդ։ Կատարվածի պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետությունը»։

 

CCTV of Salman Abedi

The Manchester suicide bomber has been named as Salman Abedi