Ամերիկուհին ցատկել է մեքենայի առաջամասին՝ կանխելով առևանգումը (լուսանկարներ, տեսանյութ)
The Daily Mail պարբերականը հրապարակել է ուշագրավ տեսանյութ, որում երևում է՝ ինչպես է 28-ամյա կինը, վտանգելով կյանքը, կանխում իր մեքենայի առևանգումը:
Հայտնի է, որ միջադեպը տեղի է ունեցել ԱՄՆ Վիսկոնսին նահանգում: Տեսանյութի դիտումից պարզ է դառնում, որ մեքենայի տիրուհին՝ Մելիսա Սմիթը, գալիս է բենզալցակայան, ուղղվում դեպի վառելիքի լիցքավորման սարքը։ Այդ ընթացքում անծանոթ տղամարդն արագ նստում է մեքենայի ղեկին՝ փորձելով առևանգել այն:
Երիտասարդ կինը միանգամից կողմնորոշվում է ու ցատկում մեքենայի առաջամասին՝ խոչընդոտելով հանցագործի գործողություններին:
Վերջիվերջո հանցագործը հանձնվում է, դուրս թռչում մեքենայից ու արագ նետվում ընկերների՝ ոչ հեռու կայանված մեքենան՝ փախուստի դիմելով դեպքի վայրից:













