Հռոմի պապի տխուր դեմքը Թրամփին ընդունելիս բազմաթիվ մեմերի առիթ է դարձել համացանցում (լուսանկար, տեսանյութ)

22:17 • 25.05.17

Հռոմի պապի և Դոնալդ Թրամփի հանդիպումը Վատիկանում ուշագրավ էր ոչ միայն այն առումով, որ երկու առաջնորդները հակադիր տեսակետներ ունեն մի շարք գլոբալ հարցերի շուրջ, այլև նրանց անմիջական շփմամբ:

Ինչպես ներկայացնում է Haaretz պարբերականը, հանդիպման ժամանակ Ֆրանցիսկոս պապի դեմքի տխուր արտահայտությունը բազմաթիվ մեմերի առիթ է դարձել: Բազմաթիվ օգտատերեր տեսանյութեր և լուսանկարներ են հրապարակել` ծաղրելով Թրամփի և նրա ընտանիքի անդամների ընդունելությունը:

Թվիթերյան օգտատերերից մեկը հրապարակել է Ֆրանցիսկոս պապի հուսահատ դմքը պատկերող տեսանյութը` «Սանձիր ոգևորությունդ» երգի երաժշտության ներքո:

Մեկ  այլ օգտատեր Թրամփի ընտանիքի հետ լուսանկարը նմանեցրել է «Ադամս ընտանիքը» սարսափ ֆիլմի տեսարաններից մեկի հետ:

 

 

 

Երրորդ օգտատերը համեմատել է Հռոմի պապի արձագանքը այլ համաշխարհային առաջնորդներին ընդունելիս և Թրամփին ընդունելիս: