Ամերիկահայ կինը դատի է տվել Կալիֆոռնիայի հայկական ծերանոցին՝ հորը սխալ խնամելու համար

06:08 • 25.05.17

Ամերիկահայ կինը դատի է տվել Կալիֆոռնիայի հայկական ծերանոցին՝ հորը սխալ խնամելու համար, ինչը հանգեցրել է վերջինիս մահվանը։

Վիրջինիա Թովմասյանը հայց է ներկայացրել հայաշատ Ֆրեզնո քաղաքում գտնվող California Armenian Home ծերանոցի դեմ, որտեղ հունվարիին ընդունվել էր նրա հայրը՝ 98-ամյա Ռալֆ Թովմասյանը։


Դստեր խոսքով՝ ծերանոցում հոր վիճակը սկսել էր վատանալ։ Նրա մոտ ուժեղ փորկապություն էր սկսվել, որի դեմ նրան պարզապես ասպիրին են տվել։

Փետրվարին արդեն Ռալֆին շտապ օգնության մեքենայով հիվանդանոց են տեղափոխել, որտեղ ախտորոշել են հաստ աղիի խցանում, ինչի հետևանքով էլ հոսպիտալացման հաջորդ օրը նա մահացել է:

Հայցվորը փոխհատուցում է ուզում ստանալ ծերանոցից, որը կհոգա նաև դատական քաշքշուկի հետ կապված բոլոր ծախսերը: