Ջրային երթ և թիանավերով մրցույթ. Վենետիկում պատրաստվում են Համբարձման տոնին
Մայիսի 27-28-ը Վենետիկում կանցկացվի «Լա-Սենսա» տոնակատարությունը, որի անվանումը տեղի բարբառից թարգմանաբար նշանակում է Համբարձում:
Ինչպես ներկայացնում է Euromag-ը, այս տոնը նշվում է մայիսի Համբարձման տոնից հետո առաջին կիրակի օրը: Սովորաբար դա մայիսին է լինում: Այս տոնը ևս մեծ տարածում ունի զբոսաշրջիկների շրջանում:
Տոնն առնչվում է Վենետիկի պատմության երկու կարևորագույն դրվագների հետ, երբ փրկվել են սլավոնացիների հարձակումներից և երբ վերջ է տրվել կայսրերի ու պապականության միջև դարավոր թշնամանքին:
Տոնի առթիվ ամեն տարի տեսարժան և հատուկ կոստյումներով միջոցառումներ ու ծեսեր են կատարվում, որի առանձնահատուկ մասը «Վենետիկի պսակադրությունն է ծովի հետ»: Այդ արարողության ժամանալ քաղաքային իշխանության ներկայացուցիչները մատանիներ են նետում նավակներից:
Գլխավոր միջոցառումներից են նավակներով պատմական երթը, թիանավերով մրցույթը, ինչպես նաև տոնական պատարագը Սան Նիկոլո դել Լիդո եկեղեցում:














