Բեռնատարով վրաերթի ենթարկված 4-ամյա երեխան վիրահատվում է. «Սուրբ Աստվածամայր» ԲԿ տնօրեն

18:07 • 26.05.17

«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը Tert.am-ի հետ զրույցում հայտնեց, որ այսօր Երևանի Բագրատունյաց պողոտայում վրաերթի ենթարկված 4-ամյա երեխային այս պահին վիրահատում են:

«Նա բազմակի վնասվածքներ ունի, հիմա վիրահատվում է»,- ասաց նա և մասնավորեցրեց, որ երեխան ստացել է ձախ վերին վերջույթի, աջ սրունքի, ոսկորների վնասվածքներ:


Հիշեցնենք, որ ավելի վաղ Shamshyan.com–ը տեղեկացրել էր, որ ժամը 15։00-ի սահմաններում, Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղի բնակիչ՝ 34-ամյա Պողոս Հայրապետյանը Գարեգին Նժդեհի փողոցից դեպի Բագրատունյաց փողոց տանող ճանապարհահատվածում իր վարած MAN բեռնատար մակնիշի 848 ՕՍ 64 համարանիշի ավտոմեքենայով Բագրատունյաց փողոցի թիվ 20 շենքի հարևանությամբ վրաերթի է ենթարկել նույն շենքի բնակիչ՝ հետիոտն, 4-ամյա Արման Դավթյանին: