Նախագահի հրամանագրով Արմեն Հարությունյանը նշանակվել է ԶՈւ հրթիռային զորքերի և հրետանու պետ

18:38 • 26.05.17

Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հրթիռային զորքերի և հրետանու պետ - վարչության պետ նշանակելու մասին:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Նախագահի հրամանագրով  ԶՈւ հրթիռային զորքերի և հրետանու պետ- վարչության պետ է նշանակվել գնդապետ Արմեն Հարությունյանը: