Երևանում փրկարարների կողմից օգնություն ցուցաբերելու ընթացքում վատառողջ քաղաքացին մահացել է
Մայիսի 25-ին, ժամը 12:23-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արմենակյան փողոցի տներից մեկի վատառողջ բնակչին տնից շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարների կողմից օգնություն ցուցաբերելու ընթացքում՝ 1951 թ. ծնված Գ. Ս.-ը մահացել է:










