Կարմիր բլուրում ոստիկանները հայտնաբերել են մարմնական վնասվածքներ ստացած քաղաքացու
Չարբախի Կարմիր բլուր տարածքում մարմնական վնասվածքներով քաղաքացի է հայտնաբերվել:
Tert.am-ի հետ զրույցում ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից հայտնեցին, որ վնասվածքներով քաղաքացուն հայտնաբերել են ոստիկանության ծառայողները. «Այսօր՝ ժամը 12:00-ի սահմաններում ոստիկանության ծառայողները ծառայություն իրականացնելու ընթացքում Կարմիր բլուրի տարածքում նկատել են մարմնական վնասվածքներով ընկած քաղաքացու»:
«Դեպքի վայր է հրավիրել շտապօգնության ծառայությունը, մեկնել է նաև օպերատիվ խումբը, որը պարզել է, որ էլ մարմնական վնասվածքներ ստացած քաղաքացին Չարբախի բնակիչ, 1995-ին ծնված Ք.Ա.-ն է»,-հայտնեցին ոստիկանությունից՝ հավելելով, որ քաղաքացին բարձրացել է բլուր, որտեղից էլ ընկել է:
Ոստիկանությունից հայտնեցին, որ կատարվում է քննություն:
shamshyan.com-ի տեղեկություններով 22-ամյա քաղաքացուն տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:










