Եգիպտոսում գրոհայինները հարձակվել են քրիստոնյաների ավտոբուսի վրա, կան տասնյակ զոհեր
Եգիպտոսում գրոհայինները կրակ են բացել ղպտի քրիստոնյաների տեղափոխող ավտոբուսի վրա՝ սպանելով և վիրավորելով տասնյակ մարդկանց, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Պետական ԶԼՄ-ները հայտնում են առնվազն 23 զոհի և 25 վիրավորի մասին:
Al-Yawm al-Sabi տեղեկատվական կայքը, վկայակոչելով բժշկական շրջանակում աղբյուրների, հայտնում է, որ հարձակման հետևանքով զոհվել է 24 մարդ, 16 մարդ վիրավորվել է:
Ղպտի քրիստոնյաների դեմ հարձակումը տեղի է ունեցել Կահիրեից 250 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Էլ-Մինյա շրջանում, երբ ավտոբուսն ուղևորվելիս է եղել տեղի վանքերից մեկը:
Ղպտիները վերջին շրջանում բազմիցս ենթարկվել են գրոհայինների հարձակումներին: Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:










