Էստոնիայի իշխանությունները ռուս դիվանագետներին հրահանգել են հեռանալ երկրից

17:10 • 26.05.17

Էստոնիայի Նարվա քաղաքում Ռուսաստանի գլխավոր հյուպատոս Դմիտրի Կազյոնովին և հյուպատոս Սերգեյ Սուրգաևին նոտա է հանձնվել, այժմ նրանք պետք է հեռանան երկրից: Այդ մասին հայտնում է Delfi պորտալը:


«Էստոնիայի արտգործնախարարության մամուլի քարտուղար Սանդրա Կամիլովայի խոսքով՝ ԱԳՆ-ն հաստատում է այդ տեղեկությունը, բայց չի մեկնաբանում»,- ասված է հաղորդագրությունում:


Էստոնիայում Ռուսաստանի դեսպանատանը դիվանագետներին արտաքսելու մասին տեղեկությունը նույնպես հրաժարվել են մեկնաբանել:


Ռուսաստանի ԱԳՆ-ն Տալլինի որոշումն անվանել է «հերթական ոչ բարեկամական և ոչնչով չհիմնավորված գործողությունը» և խոստացել դրան պատասխան տալ: