Հունաստանի իշխանությունները նախկին վարչապետի վրա մահափորձն անվանել են ահաբեկչություն

03:36 • 26.05.17

Հունաստանի կառավարությունը նախկին վարչապետ Լուկաս Պապադիմոսի հանդեպ կատարված մահափորձը գնահատել է որպես ահաբեկչություն և դատապարտում է այդ հանցագործությունը, հայտնել է կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Դիմիտրի Տզանակոպուլոսը:

«Կառավարությունը խստագույնս դատապարտում է նախկին վարչապետ Պապադիմոսի վրա կատարված հարձակումը»,- նշված է հայտարարության մեջ, - «Մենք նախկին վարչապետին և նրա երկու ուղեկիցներին անկեղծորեն ցանկանում ենք արագ առողջացում»:

«Հունաստանի ոստիկանությունն անում է ամեն հնարավորը գործի մանրամասն հետաքննության համար»,- հայտարարել է Տզանակոպուլոսը:

Հիշեցնենք, որ Աթենքում մահափորձ էր իրականացվել Հունաստանի նախկին վարչապետ Լուկաս Պապադեմոսի դեմ, ով իր վարորդի հետ միասին վիրավորվել եր, երբ պայթյուն է որոտացել մեքենայում: 

Նշվում է, որ պայթյունը տեղի է ունեցել, երբ նախկին վարչապետը բացել է փաթեթը, որում ռումբ է գտնվել: Դեռևս հայտնի չէ, թե ինչ տեսակի պայթուցիկ է գործարկվել:

Պապադեմոսը վարչապետի պաշտոնն զբաղեցրել է 2011-ի նոյեմբերից մինչև 2012-ի մայիսը: