Երևանում վրաերթի են ենթարկել 2-ամյա տղայի

15:02 • 26.05.17

Մայիսի 25-ին, ժամը 11.30-ին, «Նիսսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Հերացու փողոցում գտնվող թիվ 1 համալսարանական հիվանդանոցի բակում վրաերթի է ենթարկել 2-ամյա տղայի:

Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունը։

Երեխան մարմնական վնասվածքներով տեղափոխվել է նույն հիվանդանոց: Կատարվում է քննություն: