Երևանում վարձակալությամբ բնակվող քաղաքացին ցած է նետվել շենքի 4-րդ հարկից. նա հիվանդանոցում մահացել է

14:45 • 26.05.17

Երևանի Նոր Նորք վարչական շրջանում վարձակալությամբ բնակվող քաղաքացին իրեն ցած է նետել: 

Այս մասին Tert.am-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:

«Մայիսի 26-ին՝ ժամը 12:10-ին Ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ Գայի պողոտա 21 շենքի 4-րդ հարկից մի քաղաքացի իրեն ցած է նետել»,-հայտնեցին ոստիկանությունից:  

Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնեցին, որ մեկնած օպերատիվ խումբը նշված հասցեում հայտնաբերել է 1970 թվականին ծնված քաղաքացու. «Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նշված շենքի 4-րդ հարկում վարձակալությամբ բնակվող Մ.Խ.-ն բնակարանի պատշգամբից իրեն ցած է նետել: Նշված հասցեից նրան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ էլ ժամը 12:30-ի սահմաններում մահացել է»:

Ոստիկանությունից հայտնեցին, որ կատարվում է քննություն:

ԱԻՆ կայքը հայտնում է, որ փրկարարները բացել են բնակարանի դուռը. ներսում ոչ-ոք չի եղել: Իրականացվել են ասֆալտի լվացման աշխատանքներ: