Oբամային Բեռլինում աստղի պես են ընդունել. The Daily Mail (լուսանկարներ)
Միացյալ Նահանգների նախկին նախագահ Բարաք Օբաման ժամանել է Բեռլին, որտեղ նրան աստղին վայել ընդունելության են արժանացրել, գրում է The Daily Mail-ը:
Հայտնի է, որ Օբաման Գերմանիայի մայրաքաղաքում հանդիպել է կանցլեր Անգելա Մերկելին, որին անվանել է իր նախագահության ընթացքում ամենասիրելի գործընկերներից մեկը:
Նշվում է, որ Օբաման և Մերկելը միասին են հայտնվել հանրահայտ Բրանդենբուրգյան դարպասների մոտ կառուցված բեմին, որի մոտ հավաքված են եղել հազարավոր մարդիկ:
Աղբյուրը մանրամասնում է, որ Օբաման Բեռլին էր հրավիրվել դեռ ամիսներ առաջ՝ Ռեֆորմացիայի (մասսայական կրոնական և հասարակա-քաղաքական շարժում Արևմտյան և Կենտրոնական Եվրոպայում XVI-րդ և XVII դարի սկզբին, որը նպատակաուղղված էր ռեֆորմացնել քրիստոնեությունը՝ համապատասխան Աստվածաշնչին) 500-ամյակին նվիրված միջոցառմանը մասնակցելու համար։
Իր ելույթում ԱՄՆ պատմության մեջ առաջին սևամորթ նախագահը նշել է, որ ժամանակակից աշխարհում նկատվում է ազգայնականության և մարդատյացության նոր վերելք, որի դեմ ամեն ձև պետք է պայքարել՝ թույլ չտալով ժողովորդավարական արժեքների և մարդու իրավունքների ոտնահարում:




















