Քաղաքացին կամավոր ինքնաշեն ատրճանակ է հանձնել

10:42 • 26.05.17

Ոստիկանության Աշոցքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1963 թ. ծնված Ստեփան Մ.-ն կամավոր հանձնել է առանց գործարանային համարի, ինքնաշեն ատրճանակ:

Այս մասին տեղեկացնում է Ոստիկանության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունը։