Գորիսի տներից մեկի մոտակայքում հայտնաբերվել է արկ
Մայիսի 26-ին, ժամը 12:07-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Մաշտոցի փողոցի տներից մեկի մոտակա այգում հայտնաբերվել է ականանետի արկ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, այս մասին տեղեկացնում է ՀՀ արտաքին իրավիճակների նախարարության կայքը:
Դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ թիվ 25 տան մոտակա այգում հայտնաբերվել է արկ (տեսակը չի հաջողվել պարզել):
Փրկարարները սահմանազատել են տարածքը: Առաջին բանակային կորպուսի ինժեներասակրավորական խումբն արկը տեղափոխել են անվտանգ տարածք:










