Ռոնալդուն ահաբեկչության վտանգի պատճառով հրաժարվել է Լոնդոն մեկնել

20:47 • 26.05.17

Իսպանական Մադրիդ «Ռեալի» և Պորտուգալիսյի ազգային հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հրաժարվել է գովազդային արշավի շրջանակներում Լոնդոն մեկնելուց` Մեծ Բրիտանիայում նոր ահաբեկչությունների սպառնալիքի պատճառով:

Ինչպես գրում է Lenta.ru-ն, 32-ամյա Ռոնալդուն պետք է Լոնդոն ժամաներ SixPad Training Gear մկանային ակտիվության խթանիչի գովազդում նկարահանվելու համար: «Մեծ Բրիտանիայում ահաբեկչության բարձր աստիճանի պատճառով ստիպված ենք տեղեկացնել, որ պետք է հետաձգենք Ռոնալդուի մասնակցությամբ ակցիան»,- ասել են ընկերությունում:

Մայիսի 22-ին Մանչեսթեր Արենայում Արիանա Գրանդեի համերգի ժամանակ տեղի ունեցած ահաբեկչությունից հետո, որը 22 մարդու կյանք էր խլել, երկրի իշխանությունները ահանեկչական վտանգի մակարդակը հասցրել են ծայրահեղ բարձրի, ինչը խոսում է նոր ահաբեկչությունների վտանգի մասին: