ՆԱՏՕ-ի անդամները որոշել են ռազմական ծախսերը ՀՆԱ շուրջ 2 տոկոսով բարձրացնել

05:19 • 26.05.17

ՆԱՏՕ-ի անդամ պետություններն ընդունել են ազգային ծրագրեր՝ ռազմական ծախսերը ՀՆԱ շուրջ 2 տոկոսով բարձրացնելու վերաբերյալ։ Այս մասին հայտնել է կազմակերպության գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ամփոփիչ մամլո ասուլիսի ընթացքում։

«Այդ ծրագրերի կատարման ամենավաղ գնահատումը կանցկացվի դեկտեմբերին՝ ՆԱՏՕ-ի արտգործնախարարների հանդիպման ժամանակ»,- ասել է Ստոլտենբերգը։

ՆԱՏՕ-ի 28 անդամ-պետությունների ղեկավարները նաև որոշել են ստեղծել տեղեկությունների փոխանակման հակաահաբեկչական կենտրոն Բրյուսելում։


«Մենք որոշել ենք հատուկ շտաբ բացել՝ որպես հակաահաբեկչական հետախուզության նոր բջիջ»,- ասել է Ստոլտենբերգն՝ ավելացնելով, որ ՆԱՏՕ-ն ընդլայնելու է աջակցությունն ու հետագայում միանալու է ԱՄՆ ղեկավարած կոալիցիային Իսլամական պետության դեմ պայքարում: