ԱՄՆ-ում հայտնել են Սիրիայում և Իրաքում ԻՊ-ի երեք ղեկավարների ոչնչացման մասին

21:10 • 26.05.17

Սիրիայում և Իրաքում ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի օդային հարվածների հետևանքով ոչնչացվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման երեք ղեկավար: Այդ մասին ասված է ԱՄՆ կենտրոնական հրամանատարության հայտարարությունում, որի պատասխանատվության գոտում է գտնվում Մերձավոր Արևելքը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:


«Երեք ղեկավարների ոչնչացումը խորհրդանշում է պլանավորման և խմբավորման ռազմական հնարավորությունների հարցում ԻՊ-ի հնարավորությունների թուլացումը»,- ասված է հայտարարությունում:


Հաղորդվում է, որ ոչնչացված ղեկավարներից մեկը Մուստաֆա Գունեսն է, ով զբաղվել է անդամագրմամբ օտար երկրներում գործողությունների համակարգմամբ: Նա սպանվել է ապրիլի 27-ին Սիրիայում՝ Մայադին քաղաքի շրջանում իրականացված օդային հարվածի հետևանքով:


Մայիսի 11-ին նույն շրջանում ոչնչացվել է Աբու Ասիմ ալ-Ջազաերին, ով նույնպես զբաղվում էր օտար երկրներում խմբավորման գործողությունների պլանավորմամբ և պատրաստում էր նորեկներին: ԻՊ-ի ևս մեկ ղեկավար Աբու-Խատաբ ալ-Ռավին սպանվել է մայիսի 18-ին Իրաքում՝ Էլ-Քաիմ քաղաքի մոտ իրականացված գործողության ընթացքում: