Թրամփի մեքենան իր մեծ չափերի պատճառով չի կարողացել մտնել Բրյուսելի թագավորական պալատ (լուսանկար)

13:41 • 26.05.17

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ծառայողական մեքենայի մեծ չափերը թույլ չեն տվել նրան մտնել Բրյուսելի թագավորական պալատի դարպասներով, որտեղ ամերիկացի առաջնորդին չորեքշաբթի սպասում էր Բելգիայի թագավոր Ֆիլիպը: Այս մասին հայտնում է Libre Belgique պարբերականը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ Թրամփը ստիպված է եղել ոտքով անցնել թագավորական բակով, ինչը նախատեսված է եղել հատուկ ծառայությունների կողմից:

Նշվում է, որ Թրամփի «Գազան» (The Beast) մականունը ստացած լիմուզինը կշռում է ավելի քան 8 տոննա, իսկ երկարությունը 5,5 մետր է: Այն համալրված է դռների 20 սանտիմետրանոց և պատուհանների 12 սանտիմետրանոց զրահով: Ավտոմեքենան, որի արժեքը 1,2 միլիոն դոլար է, կարող է դիմակայել խոշոր տրամաչափի զենքերից արձակված կրակոցներին:

Հիշեցնենք, որ մայիսի 24-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և նրա կին Մելանյան Իտալիայից ժամանել են Բրյուսել՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրների գագաթնաժողովին մասնակցելու համար:

 

 

Картинки по запросу Лимузин президента США по прозвищу "Зверь" (The Beast) Трампа

 

Картинки по запросу Лимузин президента США по прозвищу "Зверь" (The Beast) Трампа