ԱՄՆ-ում վերաքննիչ դատարանն ուժի մեջ է թողել Թրամփի ներգաղթի շուրջ հրամանագրի դադարեցման որոշումը
ԱՄՆ-ում վերաքննիչ դատարանը ուժի մեջ է թողել նախագահ Դոնալդ Թրամփի ներգաղթային հրամանագիրը կասեցնելու որոշումը, նշված է դատական փաստաթղթերում, փոխանցում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը:
«Մենք հաստատում ենք տվյալ կարգադրության իրականացման նախնական արգելքը՝ պարտադրված առաջին ատյանի դատարանի կողմից», – նշված է որոշման տեքստում:
«Կոնգրեսը նախագահին օտարերկրացիների մուտքը արգելելու մի շարք լիազորություններ է տվել: Դրանք չեն կարող չերահսկվել այն դեպքերում, երբ նախագահն արձակում է կատարողական հրամանագիր, որը կարող է մարդկանց անուղղելի վնաս հասցնել ողջ աշխարհում»,- գրված է դատարանի որոշման մեջ:










