Թրամփն ուժեղ հրել է Մոնտենեգրոյի վարչապետին, որ հայտնվի առաջին շարքում (տեսանյութ)
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ուժեղ հրել է Մոնտենեգրոյի վարչապետ Դուշկո Մարկովիչին Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթաժողովի մասնակիցների առաջին շարքում հայտնվելու նպատակով:
ԱՄՆ նախագահն անտարբեր տեսքով առաջ է անցնում և տեղավորվում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի կողքին:
Լրագրողների կարծիքով Թրամփի նման պահվածքի պատճառն այն է, որ մինչ այդ բարկացել էր Պորտուգալիայի նախագահի ուշացման վրա: Ըստ պայմանավորվածության՝ ԱՄՆ նախագահը պետք է վերջինը ժամաներ գագաթաժողովին:










