Ամերիկյան Դելավեր նահանգում ուղղաթիռ է ընկել. աղբյուր

01:45 • 26.05.17

ԱՄՆ Դելավեր նահանգի արդյունաբերական գոտում ուղղաթիռ է կործանվել։ Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, ուղղաթիռն ընկել է փոստի շենքին հարակից տարածքում:

Ընկնելուց հետո այնտեղ անմիջապես հրդեհ է բռնկվել: Միջադեպի հետևանքով մեկ մարդ է զոհվել։ Ուղղաթիռում միայն օդաչուն է եղել։


Դեռևս հայտնի չէ, թե որ ուղղությամբ էր թռչում ուղղաթիռը, հայտնի չեն նաև օդաչուի անունն ու կործանման պատճառները։