Վենեսուելայում հակակառավարական ցույցերի ընթացքում զոհերի թիվը հասել է 60-ի (լուսանկարներ)

10:30 • 26.05.17

Վենեսուելայում հակակառավարական ցույցերի ընթացքում զոհերի թիվը հասել է 60-ի, հայտնում է korrespondent.net-ը:


Պաշտոնապես մինչ այդ նշվում էր 55 թիվը:


Զոհերի թվում երեք իրավապահ կա: Մյուս զոհերը քաղաքացիական անձինք են: Նրանց թվում ինը դեռահաս կա՝ 14-18 տարեկան:


Նախագահ Նիկոլաս Մադուրոյի քաղաքականության դեմ զանգվածային ցույցերն ընթանում են արդեն մոտ երկու ամիս:


Վենեսուելայում ապրիլի սկզբից բողոքի զանգվածային ակցիաներ են սկսվել, երբ Գերագույն դատարանը որոշել է սահմանափակել ընդդիմադիր Ազգային ժողովի իշխանությունը: Որոշումը շուտով չեղյալ է հայտարարվել, սակայն ընդդիմության ներկայացուցիչները փողոց են դուրս եկել՝ պահանջելով դատարանի անդամների պաշտոնանկությունն ու արտահերթ ընտրությունների անցկացում: