Գյումրիում 28-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է ծառին և հայտնվել դաշտում. Shamshyan.com
Մայիսի 26-ին ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 19։30-ի սահմաններում Գյումրի քաղաքի Տերյան փողոցի բնակիչ՝ 28-ամյա Ենոք Պողոսյանը Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի 97-րդ կմ հատվածում իր վարած Mercedes մակնիշի 55 OD 575 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառին և կողաշրջվելով հայտնվել դաշտամիջյան հատվածում, տեղեկացնում է Shamshyan.com–ը։
Ըստ կայքի՝ վթարի հետևանքով վարորդ Ե. Պողոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն։












