Մոսկվայի կենտրոնում ոստիկանները բռնի ուժով բերման են ենթարկել 9-ամյա երեխայի, որը ոտանավորներ է արտասանել փողոցում (տեսանյութ)

13:09 • 27.05.17

Մոսկվայում ոստիկանները բերման են ենթարկել 9-ամյա երեխայի, որը ՌԴ մայրաքաղաքի փողոցներում՝ մասնավորապես Արբատում, մուրացկանությամբ է զբաղվել՝ ոտանավորներ արտասանելով։ Այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է իրավապահ մարմիններում աղբյուրը։


«Ոստիկանության աշխատակիցները բերման են ենթարկել 9-ամյա տղայի, որն Արբատ փողոցում մուրացկանությամբ է զբաղվել՝ ոտանավորներ արտասանելով։ Ոստիկանության համաձայն՝ երեխային դա անել ստիպել են ծնողները»,-ասել է գործակալության զրուցակիցը։


ՌԴ ներքին գործերի նախարարության մայրաքաղաքային գլխավոր վարչության մամուլի ծառայությունից հայտնել են, որ երեխան գտնվել է առանց ծնողների ուղեկցության։ Ըստ ծառայության՝ իրավապահները նկատել են նրան փողոցում միայնակ, որը մոտեցել է անցորդներին և մեքենաների վարորդներին։


Ծառայության համաձայն՝ փաստի առթիվ ստուգում է սկսվել։


Ըստ այս միջադեպով զբաղվող օգտատիրոջ՝ ավելի ուշ ոստիկանությունը ներողություն է խնդրել տղայի ընտանիքից։

 

 

.