Մահացել է հայտնի քաղաքագետ և ԱՄՆ 39-րդ նախագահի խորհրդական Զբիգնև Բժեզինսկին

09:38 • 27.05.17

ԱՄՆ Վիրջինիա նահանգի հիվանդանոցներից մեկում մայիսի 26-ին 89 տարեկանում կյանքից հեռացել է քաղաքագետ, սոցիոլոգ, ԱՄՆ նախկին նախագահ Ջիմի Քարտերի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Զբիգնև Բժեզինսկին: Ինչպես հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը, նրա մահվան մասին հայտնել է քաղաքագետի դուստրը։


«Իմ հայրն այսօր հեռացավ կյանքից։ Նրան ընկերներն ասում էին Զբիգ, թոռները՝ «շեֆ», իսկ կինը՝ իր կյանքի ամենաամուր սերը։ Ես ուղղակի գիտեի, որ նա ամենաոգեշնչող, սիրող և նվիրված հայրն էր։ Ես սիրում եմ քեզ, հայրիկ»,- այդ մասին նա գրել է Instagram-ի իր էջում։


Բժեզինսկին ծնվել է 1928 թվականին, լեհ դիվանագետների ընտանիքում, 1950-ականներին ստացել ԱՄՆ քաղաքացիություն։ 1966-1968 թվականներին եղել է ԱՄՆ պետքարտուղարության քաղաքականության պլանավորման խորհրդի կազմում։ Իսկ ԱՄՆ 39-րդ նախագահի խորհրդական է եղել 1977-1981 թվականներին։


Ինչպես հայտնում է BBC-ն, նա այն քաղաքականության կողմնակիցներից էր, որը, արդյունքում, հանգեցրեց ԱՄՆ-ում ճգնաժամի, ուսանողական լայնածավալ հուզումների և Վիետնամից ամերիկյան զորքերի դուրսբերմանը։