Հայտնի է Կաննի «Հատուկ հայացք» մրցույթի հաղթողը
Կաննի 70-րդ միջազգային կինոփառատոնում հայտնի է դարձել երկրորդ նշանակալից մրցութային ծրագրի` «Հատուկ հայացք» մրցույթի հաղթողը:
Ինչպես հայտնում է Корреспондент-ը, այս մրցույթում առաջատարն է դարձել ռուս ռեժիսոր Կանտեմիր Բալագովի «Մտերմություն» ֆիլմը:
Հայտնի է, որ ծրագրի ժյուրիի նախագահն այս տարի ամերիկացի դերասանուհի ՈՒմա Թուրմանն է եղել:
Ռուս ռեժիսորի ֆիլմը պատմում է հրեա ընտանիքի կյանքի մասին Կաբարդինա-Բալկարիայում 1998 թվականին: Կրտսեր որդուն և նրա հարսնացուին առևանգում է տեղի հանցավոր խմբավորումներից մեկը, ինչից հետո ընտանիքն սկսում է միջոցներ փնտրել նրանց ազատելու համար:
Կինոփառատոնի գլխավոր մրցույթի հաղթողը հայտնի կդառնա մայիսի 28-ին:










