Չիլիում հոսպիտալացվել է Պինոչետի այրին
Չիլիի մայրաքաղաք Սանտյագոյում հոսպիտալացվել է բռնապետ Աուգուստո Պինոչետի այրին՝ 94-ամյա Լուսիա Իրիարտ Ռոդրիգեսը, հայտնում է gazeta.ru-ն՝ վկայակոչելով տեղական ԶԼՄ-ները:
Իրիարտը հիվանդանոց է տեղափոխվել գրիպից հետո բարդացումներով:
Բժիշկներին հաջողվել է կայունացնել նրա վիճակը:
Նշվում է, որ 2016 թվականի ընթացքում Պինոչետի այրին հիվանդանոցում է հայտնվել 4 անգամ:
Ինչպես նշում է աղբյուրը, իշխանության գալուց հետո Պինոչետը բռնապետություն է հաստատել երկրում՝ իր հակառակորդներին նետելով բանտերը, մյուսներն էլ ստիպված են եղել արտագաղթել։














