Խոսքերդ սփոփում և հույս են տալիս ինձ. Էրիկ Էսրայելյանի գրառումը կյանքից հեռացած ընկերոջ` Քրիս Քորնելի մասին

21:35 • 27.05.17

Ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի պրոդյուսեր Էրիկ Էսրայելյանը գրառում է կատարել Twitter-ում` նվիրված վերջերս  կյանքից հեռացած ընկերոջը` ամերիկացի երաժիշտ Քրիս Քորնելին:

«Կիսվում եմ ինձ ուղղված քո խոսքերով, սիրելի մեծ եղբայր, որոնք սփոփում և հույս են տալիս ինձ, ընտանիքիդ, ինչպես նաև ուրիշներին», - գրել է Էրիկ Էսրայելյանը` վերհիշելով Քորնելի խոսքերը. «Մենք հարևաններ են ժամանակակից աշխարհում, որտեղ մերձավորությունը հարաբերական է, իսկ մեր սրտերը դուրս են ժամանակից և տարածությունից»:

Հիշեցնենք, որ 52-ամյա երաժիշտ Քրիս Քորնելին մահացած են գտել մայիսի 18-ին Դետրոյթ քաղաքի հյուրանոցային համարում: Դատական փորձաքննության արդյունքում պարզվել է, որ «Խոստումը» երգի հեղինակն ինքնասպանություն է գործել:

 

 

Խոսքերդ սփոփում և հույս են տալիս ինձ. Էրիկ Էսրայելյանի գրառումը կյանքից հեռացած ընկերոջ` Քրիս Քորնելի մասին