Հաքերները փորձել են կոտրել Թրամփի ընկերության համակարգիչները. NYT

13:51 • 27.05.17

ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն ուսումնասիրում է նախագահ Դոնալդ Թրամփի Trump Organization ընկերության համակարգիչները կոտրելու՝ անհայտ հաքերների փորձը: Այդ մասին հայտնում է The New York Times-ը՝ վկայակոչելով աղբյուրների:


Թերթի տվյալներով՝ միջադեպի մասին արդեն տեղեկացվել են Թրամփի որդիները՝ Էրիկն ու Դոնալդը, որոնք ղեկավարում են ընկերությունն իրենց հոր՝ նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո:


Նշվում է նաև, որ հարձակումն իրականացվել է արտասահմանից: