Քլինթոնի կարծիքով Թրամփի նախագահությունը կավարտվի խայտառակ պաշտոնանկությամբ
Որպես ԱՄՆ նախագաh Դոնալդ Թրամփի գործունեությունը կարող է ավարտվել խայտառակությամբ ու պաշտոնանկությամբ, հայտնել է Դեմոկրատական կուսակցության նախագահի նախկին թեկնածու Հիլարի Քլինթոնը։
Քլինթոնը մասնավորապես հայտնել է, որ Թրամփի նախագահությունը «կարող է ավարտվել խայտառակությամբ՝ արդարադատությանը խանգարելու համար այն բանից հետո, երբ նա աշխատանքից հանել է այն մարդուն, ով իր դեմ հետաքննություն էր սկսել»։
Քլինթոնն իհարկե ակնարկում էր Ջեյմս Քոմիին, որին Թրամփը վերջերս հեռացրել էր ՀԴԲ ղեկավարի պաշտոնից՝ պատճառաբանելով, որ Քոմին չէր կարողանում արդյունավետ կատարել իր աշխատանքը։
Բանն այն է, որ ՀԴԲ-ն անցյալ տարվա ամռանից սկսել էր հատուկ հետաքննություն՝ Ռուսաստանի հետ Թրամփի թիմի ունեցած ենթադրյալ կապերի վերաբերյալ։










