Ուկրաինայի գործով ԱՄՆ-ի և Գերմանիայի մոտ զարգանում է «լավ համագործակցություն». Անգելա Մերկել

03:31 • 27.05.17

Ուկրաինայում դրության կարգավորման վերաբերյալ բանակցությունները, որն անցկացնում են ԱՄՆ-ի և Գերմանիայի առաջնորդները, ունեն շատ դրական զարգացման տեմպեր, հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը` Սիցիլիայում «Մեծ յոթնյակի» գագաթաժողովի ժամանակ:

Ամփոփելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ ունեցած հանդիպման արդյունքները, Մերկելն ասել է, որ նրանք առաջին հերթին քննարկել են կլիմայի գլոբալ փոփոխության խնդիրն, այնուհետև առևտրին վերաբերող հարցեր:


«Հետո մենք նորից քննարկեցինք Ուկրաինայի թեման, մինսկյան համաձայնագրերը, և ես կարծում եմ, որ այդ առումով մեզ մոտ զարգանում է լավ համագործակցություն»,- եզրափակել է Գերմանիայի կանցլերը: