Էյֆելյան աշտարակը կմարի լույսերը՝ Եգիպտոսի ահաբեկչության զոհերի հիշատակին
Ֆրանսիայի մայրաքաղաքում Էյֆելյան աշտարակը շաբաթ գիշերը կմարի իր լույսերը՝ Եգիպտոսում ղպտի քրիստոնյաներով ավտոբուսի վրա հարձակման զոհերի հիշատակին, հայտնել է Փարիզի քաղաքապետ Անն Հիդալգոն:
Հիշեցնենք, որ անհայտ անձինք 3 մեքենայով ուրբաթ առավոտյան ավտոմատներից կրակահերթ են բացել ղպտի քրիստոնյաներ տեղափոխող ավտոբուսի վրա։ Հարձակումը կատարվել է Սուրբ Սամուիլի եկեղեցու մոտակայքում՝ Էլ-Ադավա կոչվող բնակավայրից դեպի Արևմուտք։
Վերջին տվյալներով զոհվել է 28 և վիրավորվել ավելի քան 20 մարդ։ Ղպտիների ներկայացուցիչները հայտնում են նույնիսկ 35 զոհի մասին, որոնց մեծ մասը երեխաներ են:










