Արվեստի բացառիկ գործեր՝ քանդակված սովորական օճառից (լուսանկարներ)
Մալայզիացի երիտասարդը, որն Instagram-ում հայտնի է @krasinthusith կեղծանունով, ստեղծում է արվեստի բացառիկ գործեր՝ օգտագործելով միայն իր վառ երևակայությունը, քանդակագործի շնորհն ու սովորական օճառ:
Ինչպես նշում է thisiscolossal.com կայքը, նայելով նրա՝ մեկը մյուսից տպավորիչ աշխատանքներին՝ դժվար է հավատալ, որ նուրբ և, միևնույն ժամանակ, չափազանց բարդ նախշերը փորագրված են օճառի վրա:
Հայտնի է, որ հեղինակը հիմնականում ստեղծագործում է դիցաբանական վիշապների թեմայով:
Աղբյուրը մանրամասնում է, որ օճառից զատ @krasinthusith-ը փորագիր քանդակներ է ստեղծում նաև ձմերուկից և սեխից:
Ստորև ուշագրավ ֆոտոշարքով առաջարկում ենք ուսումնասիրել նրա լավագույն աշխատանքներից մի քանիսը.


















