Քահանային զրկել են հոգևորական կոչումից՝ ծանոթությունների կայքում հայտարարություն տալու պատճառով

04:48 • 27.05.17

Շվեդ լյութերական քահանան, ով իր տվյալները հրապարակել էր ծանոթությունների կայքում, զրկվել է հոգևորական կոչումից:

Իր բացած էջում քահանան նշել էր, որ փնտրում է լավ լին, ընկեր, տնտեսուհի, սիրուհի, միասին մերկ լողալու ընկերուհի, գրում է The Local-ը:


Սակայն տեղադրված որոշ տեղեկությունից և մի քանի լուսանկարներից անմիջապես պարզ էր դառնում, որ հայտարարություն տվողը հոգևորական կոչում ունեցող անձ է:


Շվեդիայի եկեղեցին, որն այդ ծանոթությունների կայքը պոռնոգրաֆիկ է համարում, քահանային քննադատել է իրեն ոչ հարիր պահվածքի համար և զրկել կոչումից:


Ինքը քահանան իր արարքը պատճառաբանել է նրանով, որ վերջերս է նոր քաղաք տեղափոխվել և չափազանց միայնակ է զգում իրեն: