Սիրիայի օդուժն իսրայելական անօդաչու է խոցել. լրատվամիջոցներ
Սիրիայի ռազմաօդային ուժերն Էլ Քունեյթրա նահանգի երկնքում Իսրայելի անօդաչու թռչող սարք են խոցել, այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ Al Masdar տեղեկատվական պորտալին հղումով։
Ինչպես վստահեցրել են Սիրիայի իշխանությունները՝ անօդաչու թռչող սարքը մի քանի անգամ թռիչքներ է իրականացրել այդ նահանգի օդային տարածքում։
Ուրբաթ այդ անօդաչու սարքի հարվածից երեք սիրիացի զինծառայող է զոհվել, հայտնում է պորտալը։










